Հրատապ թեմա Հայաստանում
Երկու խոսք բժիշկների մասին

Այսօր մեր մամուլում հաճախ են հայտնվում հոդվածներ բժիշկների մասին և, որպես կանոն, դրանք ներկայացվում են բացսական պարզաբանումներով: Իսկ եթե հետևել եք այդ նյութերից հետո եկող մեկնաբանություններին, ապա տեղյակ կլինեք բժիշկների հանդեպ ժողովրդի վերաբերմունքի մասին:
Բանն այն է, որ այդ ոլորտը չափազանց աղոտ է մեր հասարակության համար: Մարդիկ բացարձակապես չեն պատկերացնում այդ աշխատանքի «ներքին խոհանոցը»: Այսօր ամբողջ աշխարհում բժշկական ծառայությունները բավականին թանկ գներով են մատուցվում: Պարզապես այլ պետություններում մշակված են որոշակի ծրագրեր, որոնց շնորհիվ դրանք հասանելի են դառնում շարքային քաղաքացիների համար, իսկ որոշ տեղերում էլ անհասանելի են, ինչպես մեզ մոտ: Զարմանալի է մեր քաղաքացիների ագրեսիվ վերաբերմունքը բժիշկների հանդեպ: Դրա համար տալիս եմ որոշակի հարցերի պարզաբանումներ:
Հաճախ մարդիկ ասում են, որ մեր բժիշկները անգրագետ են, այդ պատճառով շատ են լինում անտեղի մահվան և այլ դժբախտ դեպքեր: Այո՛, կան նաև անգրագետներ, բայց ոչ բոլորն են այդպես: Եթե տեղյակ չեք, ասեմ, որ բժշկության մեջ շատ մեծ է ռիսկային գործոնը: Երբեք մի մտածեք, որ օրինակ Ֆրանսիայում ապրող ու աշխատող բժիշկը մեր հայրենակիցներից ավելի լավ մասնագետ է: Կան պրոֆեսիոնալներ, որոնք անփոխարինելի են, բայց նրանք բոլորն էլ մահկանացուներ են և չունեն կախարդական փայտիկ մահացածին հետ բերելու կամ անբուժելի հիվանդին բուժելու համար: Բժշկության մեջ բոլոր մասնագետներն էլ ունենում են անկանխատեսելի թերացումներ, կամ հաճախ դրանք բխում են հիվանդի օրգանիզմի առանձնահատկությունից, օրինակ` ցածր իմունային համակարգի առկայությունը և այլն:
Մարդիկ դժգոհում են բարձր գներից: Պետք է ձեզ լուսաբանեմ, հարգելի ժողովուրդ, որ Երևանի հիվանդանոցներում կան 2 տեսակի բժիշկներ: Առաջին տեսակին պատկանում են «դևերը», երկրորդ տեսակին շարքային բժիշկները: Առողջապահության նախարարը այդպես էլ մտքով անգամ չանցկացրեց, որ կարելի է կարգի բերել հիվանդանոցներում տիրող «ներքին խոհանոցը»: «Դևերը» սովորաբար առաջատար մասնագետներն են, որոնք իրենց գործում պրոֆեսիոնալ են և երկար տարիների փորձ ունեն: Նրանք դևի պես նստում են հիվանդների վրա ու մեծ փողեր պահանջում իրենց աշխատանքի դիմաց: Իսկ նրանցից առավել հրեշ են գլխավոր բժիշկները, ովքեր ոչինչ չանելով մեծ հարկեր են դնում իրենց մոտ աշխատող բժիշկների վրա ու ստրուկի պես աշխատացնում իրենց սեփական շահերի համար: Երևանի գրեթե բոլոր հիվանդանոցները պատկանում են այս կամ այն մարդուն և նրանք դա վերածել են սեփական բիզնեսի: Բժշկի պահանջած գումարի գերակշռող մասը կարող է կազմել նրա հիվանդանոցին «մուծվելու» գումարը: Իսկ դուք հաճախ տեղյակ չեք լինում այդ մասին ու «շան լափը» լցնում նրանց վրա:
Շարքային բժիշկներին այդ «դևերն» ու «հրեշները» թույլ չեն տալիս գումար վաստակել նորմալ կենսակերպի համար: Նրանք ամեն օր աշխատանքի են գնում հուսահատության ու հիասթափության զգացումով, նյարդայնացած իրենց դժվար կյանքի համար` սովորել 11 տարի, ամեն օր տեսնել հիվանդ ու նվնվացող մարդկանց ու պահել հոգեկան հավասարակշռություն, տեսնել դաժան մահեր ու այդքանից հետո ուժ գտնել ապրելու սովորական կյանքով: Այս բոլորին էլ գումարվում է մարդկանց անբարեհաճ վերաբերմունքը:
Հայաստանի մարզերում բժիշկներն աշխատում են խղճուկ գումարների դիմաց ու ստանում խղճուկ աշխատավարձներ, իսկ մեծ ու կլորիկ գումարները գնում են պետության գանձարան, որոնք սպառվում են մեր պետական այրերի կողմից շատ կասկածելի նպատակներով:
3. Եթե դուք կարծում եք, որ Հիպոկրատի երդում տված բժիշկը պարտավոր է հոգևորականի պես ճգնել /թեև մեր հոգևորականները չեն ճգնում/ և բավարարվել մի կտոր չոր հացով, ապա չարաչար սխալվում եք: Բժիշկները հնուց ի վեր եղել են հասարակության ամենահարգված ու բարձր խավի ներկայացուցիչները: Ժամանակին, երբ հոգևոր արժեքները դեռևս արժեք էին համարվում, նրանց ձեռքերի վրա է պահել ժողովուրդը, քանի որ նրանց շնոհիվ մարդու կյանքը կարելի է երկարացնել թեկուզև ամենաչնչին հիվանդության դեպքում: Ուստի, մեր բժիշկները, իչպես նաև մնացած ինտելիգենցիան, ՊԵՏՔ է լավ ապրեն: Իսկ եթե ոչ նրանք, ապա ովքե՞ր:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն